Մեր թիմում բոլորը հավատում են մեր հաղթանակին․ Հենրիխ Մխիթարյան

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գնահատել է թիմի հեռանկարներն ընթացիկ մրցաշրջանում։
«Մենք ի վիճակի ենք հաղթելու ամեն ինչ։ Մեր թիմում բոլորը հավատում են, որ մենք կարող ենք դա անել։ Իհարկե, հեշտ չի լինի, բայց քայլ առ քայլ հետևելով նպատակին՝ մենք կկարողանանք հասնել այդ ամենին»,- ասել է Մխիթարյանը Sky Sport-ին տված հարցազրույցում։
Նշենք, որ «Ինտերը» գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը և շարունակում է մրցել Իտալիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի խաղարկություններում։
Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը միլանյան գրանդի կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․