Կառավարության որոշումները տեղահանված արցախցիների վերաբերյալ արցախցիների լայն արտագաղթ հրահրելու ծրագիր են. Բեգլարյան

W6xm2kS6HIkl0wSSiGLWtubXZTNhw7viACbCgTAa
Ո՛Չ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ… Սոցցանցի իր էջում այս խորագրով գրառում է արել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛ՀՀ կառավարության որոշումները տեղահանված արցախցիների բնակվարձի աջակցության կրճատման և բնակարանային ծրագրի վերաբերյալ, հակիրճ ասած, արցախցիների լայն արտագաղթ հրահրելու ծրագիր է:
ՀՀ իշխանությունները որոշել են արցախցիների հետ հերթական անգամ խոսել հարկադրանքի լեզվով՝ պատրաստ չլինելով հիմնավոր կերպով քննարկել մեր ողջամիտ մտահոգություններն ու առաջարկները:
Նրանք պլանավորում են ծայրահեղ սոցիալական անկայունություն ու աղքատություն ստեղծելով հարկադրել արցախցիներին ընդունել իրենց կիսատ-պռատ ու վտանգավոր լուծումները: Էլ չեմ էլ նշում մեր բռնի տեղահանման հարցում իրենց առաջնային մեղավորության և ունեցած պատասխանատվությունների մասին:
Ուստի, կարևոր է, որ բոլորս մեր ձայնը բարձրացնենք առաջիկա հանրահավաքին մասնակցելով՝ մարտի 29-ին, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում՝ և՛ ներքին սոցիալական ու իրավական, և՛ արտաքին քաղաքական հարցերը (վերադարձ, գերիներ և այլն) ներկայացնելու և լուծումներ պահանջելու նպատակով՛՛: