«Նիստից առաջ դոպինգ եք խմում, գալիս էստեղ ցնցվում», «դեղեր խմելը Ձեզ է վերագրվում». Փաշինյան-Գրիգորյան բանավեճ Աժ-ում

Այսօր ԱԺ-ում բանավեճ տեղի ունեցավ Փաշինյանի և պատգամավոր Աննա Գրիգորյանի միջև։
Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Գրիգորյանի հարցը հունից հանեց Փաշինյանին։
«Ինչ ա տեղի ունեցել, դուք ասեցիք ադրբեջանական զորքերը կանգնել են Հայաստանի սահմանի վրա, էդ էն եզակի տեղերից ա, որտեղ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հրադադարի ոչ մի խախտում չի եղել։ Էդ որոշման արդյունքում էսօր Երևան-Կապան օդանավ է թռնում և վերադառնում։ Ինձ թվում ա, նիստից առաջ դոպինգ եք խմում, ինչ եք անում, որ գաք ստեղ, ինչ-որ, ցնցվելով, բան անելով, էդ պաթոսի օվերդոզից»,- ասաց նա Աննա Գրիգորյանին։
«Ձեզ համար նորություն կլինի, որ էս երկրում, եթե մի մարդ կա, ում վերագրվում է որոշակի դեղեր խմելը, ապա դա Դուք եք։ Դուք կոռեկտ արտահայտվեք»,- հակադարձեց Գրիգորյանը։
«Դեղ խմելու մեջ ամոթալի բան չկա։ Առավոտից գլուխս ցավում էր, դեղ եմ խմել։ Ճիշտն ասած՝ հիմա էլ է ցավում, կուզեի նորից խմել։ Առիթը տեղին է, լավ է, որ լեգիտիմացրիք»,- ասաց Փաշինյանը։