Վենետիկը կարող է ջրի տակ անցնել 2150 թվականի դրությամբ. հետազոտություն

Իտալիայի Վենետիկ քաղաքը կարող է ամբողջությամբ հեղեղվել 2150 թվականի դրությամբ: Այս արդյունքը նախատեսված է Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի միջազգային նախագծի շրջանակում մոդելավորված սցենարներից մեկով, հայտնում է RAI News 24 լրատվական ալիքը:
Հետազոտողների կարծիքով, Վենետիկի ծովածոցում ջրհեղեղներից պաշտպանվելու համար տեղադրված արգելապատնեշի համակարգը քաղաքը պաշտպանելու համար բավարար արդյունավետ չի լինի: Ջրհեղեղի մոդելավորումն իրականացվել է 2050, 2100 և 2150 թվականների համար։
Արդյունքում, հեռուստաալիքի կարծիքով, վատագույն սցենարը տեղի կունենա 22-րդ դարի կեսերին։ Ըստ այս վարկածի՝ 139 քառակուսի կիլոմետրից մինչև 226 քառակուսի կիլոմետր տարածքը կարող է հեղեղվել։
«Առանց պաշտպանության լրացուցիչ միջոցների, դա կհանգեցնի ջրհեղեղների և զգալի վնասների ինչպես տեղի բնակչության, այնպես էլ Վենետիկի մշակութային ժառանգության համար», – զգուշացնում են գիտնականները: