Հայաստանի որոշումը՝ գնալ ԵՄ անդամակցության ճանապարհով, շատ ճիշտ է. Զելենսկու գրասենյակ

Հայաստանի որոշումը՝ գնալ ԵՄ անդամակցության ճանապարհով, շատ ճիշտ է. այս մասին AnalitikaUA-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Նրա խոսքով՝ Եվրոպան խոստումնալից շուկա է, բարձր մրցունակություն` միևնույն ժամանակ տեղդ զբաղեցնելու, լավ գումար վաստակելու և ֆինանսական և տեխնոլոգիական մեծ հնարավորությունների հասանելիության հնարավորությամբ։
«Հայաստանի համար, իմ կարծիքով, սա օպտիմալ տարբերակ է, ինտեգրվելու Է ժամանակակից համաշխարհային հանրությանը, աշխարհը բաց է, սահմանները բաց են, և դա կտրուկ կբարելավի կյանքի որակը և կկայունացնի իրավիճակը բուն Հայաստանում։ Ինձ համար ակնհայտ է, որ եվրաինտեգրումը միշտ ճիշտ ընտրություն է։ Այլ հարց է, որ մենք և դուք նույն դաշտում ենք, սա նախկին խորհրդային դաշտ է, որը Ռուսաստանը համարում է իրենը»,- ասել է Պոդոլյակը։
Նա վստահ է, որ Մոսկվան առավելագույնի կհասցնի ճնշումը Հայաստանի վրա, ինչպես դա արել է Ուկրաինայի հետ, և նաև ամեն կերպ կխոչընդոտի հանրապետության եվրաինտեգրմանը։
Այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Կողմ են քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 0: «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը: «Պատիվ ունեմ»-ը դեմ է քվեարկել: