ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ լույս աշխարհ է եկել իր առաջին ծոռը: Նրա թոռնուհին՝ Նաոմի Բայդենը, չորեքշաբթի Կալիֆոռնիայում կեսարյան հատման միջոցով տղա է ունեցել: Այս մասին գրում է nbcnews.com-ը:
«Լավ նորություն՝ այսօրվանից ես մեծ պապիկ եմ: Թոռնուհիս լույս աշխարհ է բերել 4.6 կգ քաշով աղջիկ…օ՜, տղա», – ասել է ԱՄՆ նախագահը:
Երեխային անվանել են Ուիլյամ Բրենոն Նիլ: