Հիմա Նիկոլ Փաշինյանին կհամեմատեմ Վազգեն Սարգսյանի հետ. Հովիկ Աղազարյան

Ես Հիսուսի հետ չեմ համեմատել Նիկոլ Փաշինյանին, ես երբ ծանոթացել եմ նրա հետ, ես՝ անհավատս, մտածել եմ, որ կարող է պատահի Հիսուսը գոյություն ունեցած լինի որպես մարդ, ես դա եմ ասել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Նա հայտարարեց, որ հիմա Նիկոլ Փաշինյանին կհամեմատի Վազգեն Սարգսյանի հետ, երկրորդ Վազգենի հետ կհամեմատեմ:
Հարցին՝ ի՞նչ համեմատության եզրեր ունեն, նա ասաց. «Դե հիմա ես երկու Վազգեն եմ ճանաչել, մեկը՝ Վազգեն Սարգսյան, մյուսը՝ Վազգեն: Վազգեն Սագսյանն այն պայծառ ու լուսավոր տղան էր, որ հայրենիքի համար ելավ պայքարի ու կռվի: Երկրորդը՝ դա արդեն պետական գործիչ Վազգենն էր, ով հայտարարեց, որ Վագզեն Մանուկյանը 100 տոկոսով էլ ձայն հավաքի, չէին թողնի գա իշխանության: Դա նույնն է, ինչ-որ վարչապետն ասաց՝ ինքն է հրահանգել ԲԴԽ նախագահին, որ հրաժարական տա: Սրանք նույն իդենտիկ վիճակներն են, ի՞նչ եղավ Վազգեն Սարգսյանի հետ՝ սպանեցին, այստեղ տեսնենք՝ ինչ է լինելու վերջը»: