Եթե պետք լինի նստացույց կանենք. քաղաքապետարանի մոտ ակցիա անող վարդաշենցիներից 6 հոգու ընդունել են քաղաքապետարանում
Քաղաքապետարանի մոտ ակցիա անող վարդաշենցիները համաձայն չեն որ իրենցից 6 հոգի բարձրանա քաղաքապետարան, նրանք պահանջում են, որ քաղաքապետարանից իջնեն իրենց մոտ և պատասխանեն իրենց հարցերին:
«Ոչ 6 հոգի, ոչ՝ 3, ոչ էլ՝ 13, թող իջնեն բոլորիս պատասխան տան: Եկեք անձամբ դուք պատասխանեք: Իջե՛ք, չենք բարձրանալու ոչ մեկս, կամ բոլորին կամ ոչ մեկին»,- ասացին նրանք:
Ակցիայի մասնակցիները վստահեցրեցին՝ եթե պետք լինի նստացույց կանեն:
Ի վերջո նրանք համաձայնեցին 6 հոգով բարձրանան քաղաքապետարան՝ հասկանալու ինչ է լինելու իրենց խնդրի հետ:
