Մինչ ՔՊ ղեկավարը զբաղված է Ադրբեջանի դեմ ՀՀ-ի հայցերից հրաժարվելու հարցով, Ադրբեջանը հաշվարկել է, որ ՀՀ-ի «պատճառած» «վնասը» գերազանցում է 11 միլիարդ դոլարը․ Թաթոյան

48594843_0_620_1536_1772_1920x0_80_0_0_b12e231aa34589cf8fa508e9456bfc6b.thumb

Մինչ ՔՊ ղեկավարը զբաղված է Ադրբեջանի դեմ ՀՀ-ի հայցերից հրաժարվելու հարցով, Ադրբեջանը հաշվարկել է, որ ՀՀ-ի «պատճառած» «վնասը» գերազանցում է 11 միլիարդ դոլարը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․

«Մինչ ՔՊ ղեկավարը զբաղված է Ադրբեջանի դեմ Հայաստանի միջազգային գանգատներից հրաժարվելու հարցով և այդ անօրինական որոշումն արդարացնելու փորձերով, Ադրբեջանն իր «դատավարություններով» այս պահին հաշվարկել է, որ Հայաստանի «պատճառած» նյութական «վնասը» գերազանցում է 11 միլիարդ ԱՄՆ դոլարը։ Խոսքը նաև տասնյակ հազարավոր միավոր գույքի և հարյուրավոր բնակավայրերի համար իրենց հաշվարկած «վնասների» մասին է:

Միայն այս փաստն արդեն իսկ ցույց է տալիս, որ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե միջազգային գանգատներից կամ պահանջներից հրաժարվում է նաև Ադրբեջանի իշխանությունը»: