Չինաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են իրենց տարաձայնությունները լուծել երկխոսության ու բանակցությունների միջոցով. ԱԳՆ

l-0x0wh-786x458z-1_42-770x_

Չինաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը․

«Չինաստանի կառավարությունը ողջունում է դրական զարգացումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Երկուսն էլ կարևոր պետություններ են իրենց տարածաշրջանում և Չինաստանի լավ ու վստահելի գործընկերները։ Չինաստանն անկեղծորեն հույս ունի, որ նրանք կարող են իրենց տարաձայնությունները լուծել երկխոսության ու բանակցությունների միջոցով՝ նպաստելով տարածաշրջանի երկարաժամկետ խաղաղությանն ու բարգավաճմանը»,- ասված է արտգործնախարարության հայտարարությունում։