«ՀՀ-ին պետք է խաղաղություն, ժողովրդին հիմար բաներով չխաբե՛ք». «Հիմար բաներով խաբելը ո՞րն է». վիճաբանություն՝ ԱԺ-ում

screenshot-4_66-770x_

ԱԺ-ում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տարբերակի վերաբերյալ զեկույցի ներկայացման ընթացքում լեզվակռիվ սկսվեց ընդդիմադիր պատգամավորների և Միրզոյանի միջև:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասաց՝ մեկ կետ ասեք, որ Ադրբեջանը զիջել է, դուք միայն կատարում եք Ադրբեջանի պահանջները:

Ի պատասխան Միրզոյանն ասաց. «Ներկայացնել ժողովրդին, որ Ադրրբեջանը ներկայացնում է ՀՀ իշխանություններն էլ կատարում են այդ պահանջները, ես կարծում եմ, որ Ձեզ կամ Ձեր քաղաքական ուժին կարճաժամկետ քաղաքական դիվիդենտ է բերում, բայց դա վատ ծառայություն է ՀՀ ժողովրդին: ՀՀ-ին պետք է խաղաղություն, ես առաջարկում եմ՝ չմտնել այդ թակարդը և մարդկանց հիմար բաներով չխաբել»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը բորբոքված միջամտեց՝ հիմար բաներով խաբելը ո՞րն է:

Ինչից հետո լեզվակռիվ սկսվեց Դանիելյանի և Միրզոյանի միջև:

Միրզոյանն ի վերջո ասաց, որ վիրավորելու որևէ միտում չունի և որ կփորձի այլ կերպ ձևակերպել իր խոսքը:

«Իմ ասածը հետևյալն է՝ կարճաժամկետ քաղաքական դիվիդենտների պատճառով ՀՀ քաղաքացիներին, Հայաստանի ժողովրդին, պետությունն ավելի խորը փոսի մեջ չգցենք, դուք բռնում եք մի բառի համար պատմություն եք սարքում»,- նշեց նա: