Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ

capture_313-770x_

Ուկրաինայում 30-օրյա զինադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկի վերաբերյալ իր առաջին հայտարարությունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ Կրեմլի, հեռախոսով խոսել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ և քննարկել հակամարտության հնարավոր լուծումը։ Զրույցի ընթացքում Պուտինը ողջունել է Սաուդյան Արաբիայի միջնորդական ջանքերը։

Թագաժառանգն իր հերթին ընդգծել է հակամարտության կարգավորման կարևորությունը և պատրաստակամություն հայտնել «բոլոր հնարավոր ձևերով նպաստելու ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը», հաղորդում է Կրեմլը։

Բացի այդ, Պուտինը և թագաժառանգը քննարկել են երկկողմ համագործակցությունը և դրա կարևորությունը նավթի համաշխարհային շուկայի կայունության համար։

Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև, իսկ ավելի ուշ այնտեղ բանակցել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները, ինչից հետո ԱՄՆ-ն առաջարկել է 30-օրյա հրադադար հաստատել: