2025 թ-ի փետրվարին Հայաստան է այցելել 117,372 զբոսաշրջիկ

2025 թվականի փետրվարին Հայաստան է այցելել 117,372 զբոսաշրջիկ:
Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել էր 2024թ․ փետրվարին՝ 127,241 զբոսաշրջիկ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
2025 թ․ փետրվար ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39 %), Վրաստանից (15%) և Իրանից (8%):