Փաշինյանի աշխատանքը դրական է գնահատում հարցվածների 24.5%-ը, բացասական՝ 65,6%-ը, արտահերթ ընտրության անհրաժեշտություն է տեսնում 60 տոկոսից ավելին. հարցում

«Gallup International Association»-ի հայկական ներկայացուցչությունը նոր հետազոտության տվյալներ է ներկայացրել: Արդյունքները լրագրողների հետ զրույցում ներկայացրեց ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։
Հարցվածներին խնդրել են գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը:
«Լիովին դրական աշխատանքը գնահատել է միայն ինը տոկոսը, ավելի շուտ դրական, գնահատել է 15.5 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ 19.1 տոկոսը և 46.5 տոկոսն ընդհանրապես բացասական է գնահատել»,- ասաց Նավասարդյանը:
Հարցին՝ ՀՀ-ում քաղաքական իրավիճակը կայո՞ւն է, հարցվածների 6.4 տոկոսը նշել է, որ լիովին կայուն է, ավելի շուտ կայուն է, նշել է 16.5 տոկոսը, ավելի շուտ կայուն չէ՝ 16.17 և 56.3 տոկոսը նշել է ընդհանրապես կայուն չէ:
«Այսինքն, մոտ 75 տոկոսը քաղաքացիներից նշել է, որ իրավիճակը կայուն չէ»,- ասաց Նավասարդյանը:
Հաջորդ հարցը եղել է՝ անհրաժե՞շտ է անցկանցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ առկա իրավիճակըում, հարցվածների 44 տոկոսը նշել է, որ միանշանակ անհրաժեշտ է իրականացնել արտահերթ ընտրություններ, 16.4 տոկոսը նշել է, որ ավելի շուտ անհրաժեշտ է: Այսինքն, 60 տոկոսից ավելի նշում են, որ ՀՀ-ում անհրաժեշտ է իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, 10.3 տոկոսը նշել է, որ ավելի շուտ անհրաժեշտ չեն, և 23.5 տոկոսը նշել են ,որ ընդհանրապես անհրաժեշտ չեն:
Նշենք, որ հարցումն անցկացվել է հեռախոսային տարբերակով, հարցմանը մասնակցել է 1,100 մարդ: