Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել

5b9045f1_8412_4f40_a3e0_c2a84430d84e_w1200_r1.thumb

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել, «Լուրերի» հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից: Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ խոշոր չափի հափշտակության, 2 դրվագ խոշոր չափի փողերի լվացման, 3 դրվագ այն օժանդակելու համար: Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Սարգսյանը մեղադրյալ էր նաև պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար, առաջին ատյանի դատարանի դատավճռով նա արդարացվել է, որի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել: