Սահմանադրությունը փոխելուն դեմ է քաղաքացիների ավելի քան 59,6%-ը, մի քանի դրույթին կողմ՝ 18,4%-ը. հարցում

1710233983-770x_

«Gallup International Association»-ի հայկական ներկայացուցչությունը նոր հետազոտության տվյալներ է ներկայացրել: Արդյունքները լրագրողների հետ զրույցում ներկայացրեց ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։

Հարցվածներին խնդրել են պատասխանել՝ ի՞նչ են կարծում, Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությունը պետք է փոփոխվի, փոփոխության ենթարկվի հարցին՝ 18.74% նշել է, որ պետք է որոշ դրույթներ փոփոխել, 7.5% -ը նշել է՝ Հայաստանի Հանրապետության  անհրաժեշտ  է լիովին նոր Սահմանադրություն և 59.6%-ը նշել է, որ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, իսկ  14.5%-ը դժվարացել է այս հարցին պատասխանել:

«Մենք բերել ենք  հունվարի 24-ի տվյալներ, երբ որ 14% -ն էր ասում, որ պետք է որոշ դրույթներ փոփոխել, 13%-ն  ասում էր, որ անհրաժեշտ է լիովին նոր Սահմանադրություն և 34.2% նշել էր, որ Սահմանադրությունը պետք չէ փոփոխել, պետք է մնա անփոփոխ, և 38% -ը նշել էր, որ դժվարանում է պատասխանել։ Իրականում պատկերը բավականին տարբերվում է,   եթե նայենք նաև հուլիսի 24-ի իրականացրած հարցումը, երբ որ Ալիևն էր բարձրաձայնել այդ խնդրի մասին, որ Հայաստանը պետք է փոփոխի Սահմանադրությունը, այնտեղ պատկերն իհարկե ավելի ուրիշ էր, միայն 11% էր նշել, որ պետք է որոշակի դրույթներ փոխել, պատկերը հիմա ավելի, միանշանակ կարող եմ ասել, որ մեծամասնությունը մեր քաղաքացիների դեմ է, որ Հայաստանի Հանրապետություն Սահմանադրությունը որոշակի փոփոխությունների ենթարկվի»,-ասաց «Գելլափ ինթերնեշնլ» ասոցիացիայի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը:

Նշենք, որ անցկացվել են հեռախոսային հարցումներ, հարցվողների քանակը 1,100 մարդ է եղել, հետազոտության անցկացման ժամանակահատվածը եղել է փետրվարի 27-ից մարտի վեցը: