Ես և իմ եղբայր Ալիևը քննարկել ենք Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները. Էրդողան

aliyev-i-erdoqan-iqdir-1-770x_

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահԻլհամ Ալիևը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները. նա այս մասին ասել է լրագրողներին՝ նկատի ունենալով մարտի 5-ին կայացած հանդիպումը:

«Ես և իմ եղբայր Իլհամ Ալիևը քննարկել ենք շատ կարևոր հարցեր, հատկապես Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները», – նախարարների կաբինետի նիստից հետո ասել է Էրդողանը:

Նշենք, որ մարտի 5-ին Անկարայում տեսակապի միջոցով տեղի է ունեցել Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։