«Արթուր Բրադերզ»-ի եղբայրներից մեկը կուսակցություն է ստեղծում․«Հրապարակ»

nDVpQIlXJyDz3NycJCMReuutyAp0SYdinRT3XnG9

«Հրապարակ» գրում է ․ Ժամանակին «Սրբազան շարժմանն» աջակցող հայտնի «Արթուր Բրադերզ»-ի եղբայրներից մեկը՝ Արտակ Սարգսյանը, որոշել է ընդդիմադիր դաշտում պայքարը շարունակել սեփական կուսակցությամբ։ Մարտի 9-ին Անի պլազայում տեղի կունենա կուսակցության հիմնադիր համագումարը: Այն ռազմահայրենասիրական անվանում ունի՝ «ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ և ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ»։ Նախորդ տարվա հունիսի 3-ին, հիշեցնենք, Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը հարթակից հայտարարեց, որ շարժմանն են միացել «հայորդիներ` Քենիայից», և նրանցից երկուսին՝ Արտակին և Արթուրին, բեմահարթակ հրավիրեց։ Իսկ հունիսի 10-ին Արթուր և Արտակ Սարգսյաններին ԱԱԾ-ն ձերբակալեց՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով։ Նրանք 72 ժամ անց ազատ արձակվեցին։

 

 

Հիշեցնենք՝ եղբայրները հայտնի են սկանդալային պատմություններով մասնավորապես Քենիայում և Մալդիվներում, նրանց անունները ժամանակ առ ժամանակ հայտնվել են միջազգային մամուլի լրահոսում։

 

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 08․ 03․ 25 թ համարում։