Ոստիկանությանը հայտնել են, որ շենքի կատուները պակասել են, և որ մի բնակիչ զբաղվում է կատուների մաuնատմամբ․ Shamshyan

image_750x_67c9a0c72b574

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 4-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ 2024 թ. օգոստոս ամսից Գրիբոյեդովի փողոց շենքերից մեկի բնակարանում բնակվում է Կարեն Խ․-ն, ում բնակարանից գարշահոտ է գալիս և շենքի կատուները պակասել են։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճշտումներ կատարելու ժամանակ պարզվել է, որ վերջինս Կենտրոն վարչական տարածքում բնակվելու ժամանակ զբաղվել է կատուների մասնատմամբ և կատարվածի վերաբերյալ նշված շենքի բնակիչները կոլեկտիվ դիմում են ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին: