23-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վարերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի

image_750x_67c9d1ea3169c

Այսօր՝ մարտի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաներում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Ալբերտ Հ․-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 65-ամյա Վալերիկ Շ․-ին։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապ օգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն ստանալ, ապա տեղափոխվել  «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

 

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։