Հեյդար Ալիևի հուշարձանի տեղադրումը կարևոր մշակութային-հումանիտար իրադարձություն կլինի Ռուսաստանի և Ադրբեջանի համար. Զախարովա

6498741.thumb

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Մոսկվայում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանի տեղադրմանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր երկրում պահպանում են հիշողությունը և մեծ ջերմությամբ ու հարգանքով են վերաբերվում, այդ թվում՝ մեր ընդհանուր երկրի այդ վառ, արտասովոր, տաղանդավոր մարդուն ու պետական գործչին: Եվ հուշարձանի առաջիկա տեղադրումը կարևոր մշակութային-հումանիտար իրադարձություն կլինի մեր երկրների համար»:

Հիշեցնենք, որ Մոսկվայում տեղի է ունեցել Հեյդար Ալիևի հուշարձանի հիմնաքարի տեղադրման արարողությունը: Հուշարձանը կտեղադրվի Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը հարակից այգում: