Թրամփի վարչակազմը կարող է սկսել գաղտնի տվյալներ փոխանակել Ռուսաստանի հետ

image_750x_67c98a2053766

Թրամփի վարչակազմը կարող է սկսել գաղտնի տվյալներ փոխանակել Ռուսաստանի հետ, գրել է «NBC News»-ը։

ԱՄՆ դաշնակիցները, ներառյալ Իսրայելը, Սաուդյան Արաբիան և անգլիախոս երկրների «Հինգ Աչքեր» հետախուզական դաշինքի անդամները, ուսումնասիրում են հետախուզության փոխանակման ընթացիկ արձանագրությունները՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ Թրամփի վարչակազմի «ջերմ հարաբերությունները», ասել են աղբյուրները: