ԵԽ-ի արտահերթ գագաթնաժողովին ընդառաջ․ Զելենսկին, Կոշտան, ֆոն դեր Լայենը հայտարարություններ են արել

image_750x_67c992be1d1f6

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բրյուսել, որտեղ այսօր՝ մարտի 6-ին, տեղի կունենա Եվրոպական խորհրդի արտահերթ գագաթնաժողովը:

 

 

Ուկրաինական պետության ղեկավարին դիմավորել են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Իր ժամանումից հետո ուկրաինացի առաջնորդը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ ուրախ է տեսնել, որ Եվրոպան սկսում է շարժվել դեպի վերազինում։

Զելենսկին ընդգծել է, որ Եվրոպան «հզոր ազդանշան է ուղարկել ուկրաինացիներին», և այժմ նրանք իրենց «լքված չեն զգում»։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ընդգծել է, որ Եվրոպայի անվտանգությունն անբաժանելի է ուկրաինական պետության անվտանգությունից։

Իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ Եվրոպան պետք է պաշտպանի իրեն և ձգտի երկարաժամկետ խաղաղության։