Օտարերկրացին փորձել է ՀՀ ապօրինի արտահանել արծաթյա զարդեղեն, սակայն «Շերեմետեւո» օդանավակայանում ձերբակալվել է

image_750x_67c984ed58db7

Օտարերկրացին երեք ճամպրուկով փորձել է Հայաստան ապօրինի արտահանել 10,5 հազար արծաթյա զարդեղեն, սակայն «Շերեմետեւո» օդանավակայանում մաքսավորները նրան ձերբակալել են։

2 մլն ռուբլի արժողությամբ զարդերը Երևան էր փորձում արտահանել Չինաստանից Մոսկվա ժամանած 50–ամյա օտարերկրացին, հայտնել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունը։

Ուղևորի երեք ճամպրուկներում հայտնաբերվել է զարդերի 273 փաթեթ, որոնցում եղել է մոտ 10,5 հազար իր, բոլորը՝ 925 հարգի արծաթից պատրաստված։ Տղամարդը մաքսային ծառայության աշխատակիցներին պատմել է, որ ապրանքը ցանկացել է տանել Երևան` վաճառելու։

Քաղաքացուն սպառնում է ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով կամ տուգանք մինչև մեկ միլիոն ռուբլի: