Պեսկովը խոսել է Մակրոնի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների մասին

image_750x_67c978448ca8b

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երեկվա ելույթն անվանել է ծայրահեղ առճակատում։

«Դա թույլ է տալիս եզրակացնել, որ Ֆրանսիան ավելի շատ մտածում է պատերազմի, քան խաղաղության մասին»,- նշել է նա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի այլ հայտարարություններ՝

▪️Մոսկվան բազմիցս ասել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը պրոքսի պատերազմ է, և համաձայն է ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի խոսքերի հետ;

▪️Ռուսաստանը համաձայն է, որ եկել է ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ժամանակը;

 

 

▪️ԱՄՆ-ը Ռուսաստանի համար ներկայումս բարեկամ երկիր չէ, փորձ է արվում վերակենդանացնել հարաբերությունները;

▪️Ռուսաստանի արձագանքն ուկրաինական տարածքում ֆրանսիական զորախմբի հնարավոր տեղակայմանն ակնհայտ է բոլորի համար;

▪️Մակրոնի «ռուսական սպառնալիքի մասին» հայտարարությունները պարունակում են բազմաթիվ անճշտություններ և չեն հիշատակում ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին;

▪️Մակրոնն ու Սթարմերը շուտով Զելենսկիին կտանեն «Վաշինգտոնին հարգանքի տուրք մատուցելու»;

▪️Մակրոնը, մեղադրելով Ռուսաստանին մինսկյան պայմանավորվածությունները խախտելու համար, մոռացել է հիշատակել Օլանդին, ով բացահայտ հայտարարել էր, որ մտադիր չէ դրանք կատարել;

▪️Մոսկվայի հետ կապ հաստատելու հարցում Փարիզից չի եղել;

▪️Ռուսաստանի Դաշնությունը վերլուծում է ուկրաինական ընդդիմության հետ ԱՄՆ-ի շփումների մասին տեղեկատվությունը, սակայն չի վստահում լրատվամիջոցների անանուն հաղորդագրություններին։