37-ամյա տղամարդը տանը փորձել է կախվելու միջոցով ինքնասպան լինել, ներս է մտել հայրը և կտրել պարանը

screenshot-3_13-770x_

Երեկ՝ մարտի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Վանաձոր քաղաքի շենքերից մեկի բնակարանից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացու՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ բուժառուն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Ա. Գ.-ն է, ով իրենց տանը պարանով կախվելու միջոցով փորձել է ինքնասպան լինել։

Բարեբախտաբար, նրան հայտնաբերել է հայրը, ով կարողացել է կտրել պարանը, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկները նրան տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Այս պահին նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։