2700 վկա հարցաքննվել է, Վազգեն Պողոսյանն է, մի քուր-ախպեր, մարդ ու կնիկ.Ծառուկյանը կդիմի Եվրադատարան (տեսանյութ)

2025-07-22-22-06-06-1753207628387-770x_

Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի է ունեցել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ենթադրյալ կաշառքի վարույթով նիստը՝ նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի։

Հարցաքննության սկզբում Գագիկ Ծառուկյանն ասաց, որ, հետևելով դատավարության ընթացքին, արդարադատության ակնկալիք չունի, կողմերին ինչ ասվել է այդ որոշումն էլ կայացնելու են, և այդ հանգամանքով էլ պայմանավորված պատրաստվում է դիմել ՄԻԵԴ։

«Ես, նայելով մեր հարգելի մեղադրողի մոտեցմանը, գիտեմ, որ ոնց որոշեք, այդպես էլ անելու եք, դրա համար էլ հիմա ես հույսեր չեմ կապում, որ դուք արդարացնեք, ես դիմելու եմ եվրոդատարան, որպեսզի պաշտպանեմ իմ արդարությունը»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։

Նա նշեց, որ ամիսներ շարունակ հարցաքննվել են աննախադեպ մեծ թվով՝ շուրջ 2,700 վկաներ, սակայն նրանցից և ոչ ոք չի հայտնել, որ նա ընտրակաշառք է բաժանել։

Ավելին տեսանյութում․