22 գնդերեցներ Սուրբ Սարգսի տոնի առիթով պարգևատրվել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում

capture_160-770x_

22 գնդերեցներ Սուրբ Սարգսի տոնի առիթով պարգևատրվել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Տասը տարի անընդմեջ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ Սուրբ Սարգսի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի է ունենում զինծառայողների և գնդերեցների պարգևատրման ու խրախուսման արարողություն: Այս տարի առաջնորդարանը հյուրընկալել է Հայաստանի զինված ուժերի հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանին ու գնդերեցների», – ասվում է հաղորդագրությունում: