2026 թ. երկրորդ կիսամյակում Հայաստանում քաղաքացիներին կտրամադրվի կենսաչափական անձնագիր․ ծառայության պետ

screenshot-1_184-770x_

Հայաստանում Կենսաչափական անձնագրերի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը  IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումն է։

«Պետք է պայմանագիր կնքենք հաղթող ընկերության հետ։ Առաջիկա ամսվա ընթացքում կպայմանավորվենք հարմար օր,  տեղ ու կստորագրվի փաստաթուղթը»,- ասուլիսում ասաց ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

Նա ընդգծեց, որ 2026 թվականի երկրորդ կիսամյակում  կենսաչափական համակարգն արդեն ներդրված  կլինի Հայաստանում, փաստաթղթերը կլինեն շրջանառության մեջ ու կսկսեն տրամադրել քաղաքացիներին։

«Կենսաչափական տվյալների հավաքագրումը  տեղում է  իրականացվում, այսինքն մատնահետքի, դեմքի նկարահանման աշխատանք է տարվում։ Գրասենյակներում ներդրվելու է «բոլորը մեկում» տեխնիկական լուծումը։ Մեկ սարք է լինելու։

Մասնավորն, իհարկե, կհայտարարի իր գնային քաղաքականությունն ավելի ուշ, բայց,  կարծում եմ, արժանապատիվ  հանրային ծառայությունների մոդել ենք ունենալու»,- ասաց Ն. Դավթյանը։