Տրանսպորտում տուգանքներ դուրս գրող հսկիչներ առայժմ չկան. տրանսպորտի վարչության պետ
![302590-770x_](http://norlur.am/wp-content/uploads/2025/02/302590-770x_.jpg)
Այս պահին տրանսպորտներում դեռ հսկիչներ չկան, ներկայումս աշխատանքներ են տարվում և առաջիկա քայլերի մասին տեղյակ կպահենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը:
«Այս պահին հսկիչներ չկան, որոնք տուգանքներ են դուրս գրում, նրանք, ովքեր տրանսպորտում օգնում են մարդկանց քաղաքապետարանի հասարակական կարգի աշխատողներն են, որոնք մոնիթորինգ են իրականացնում:
Անդրադառնալով տրանսպորտներում տեղ չլինելու հետ կապված մարդկանց բողոքներին, Վազգեն Հարությունյանն ասաց. «Վարորդների հավաքագրման հետ կապված խնդիրներ ունեինք, քանի որ 171 նոր ավտոբուս էինք մտցրել երթուղիներ, այդ խնդիրը հիմա կարգավորվել է»: