Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն առաջադրվում է որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու (տեսանյութ)
![mycollages-1_17-770x_](http://norlur.am/wp-content/uploads/2025/02/mycollages-1_17-770x_.jpg)
Պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը որոշել է առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու։
«Գյումրիի և Հայաստանի գլխավոր պրոբլեմը երևույթ է, որի անունը նիկոլիզմ է, և անձ է, որն ապրում է Երևանի կառավարական ամառանոցներից մեկում։ Հենց այդ գիտակցումն է, որն ինձ ստիպել է կայացնել իմ կյանքի հերթական շրջադարձային որոշումը։ Ես առաջադրվելու եմ որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու։ Քաղաքապետի մյուս թեկածուներին ինձ թշնամի չեմ համարում, բայց դիրքորոշումս հստակ է՝ օրվա իշխանությունները Գյումրու ընտրություններում հաջողություն չպետք է գրանցեն»,- իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում․