Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի Սուրբ Սարգիս Զորավարի Մասունքը

image-750x-67aaf5f2aee75-770x_

Փետրվարի 14-ին՝ Տեառնընդառաջի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի Սուրբ Սարգիս Զորավարի մասունքը։  Այս մասին հայտնում են Արագածոտնի թեմից:

Ձևավորված ավանդույթի համաձայն, Սուրբ Մասունքով կկատարվի մատաղի աղի օրհնության արարողություն և կմատուցվի Սուրբ և անմահ Պատարագ, սկիզբը՝ 10:30-ին:

Սիրով հրավիրում ենք ամենքիդ աղոթակից լինելու և հաղորդակից դառնալու Սուրբ Մասունքի զորությանը:

Սուրբ Մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00: