Ալիևը հրամանագիր է ստորագրել «Հյուսիս-Հարավ» միջանցքով տարանցիկ երթևեկության զարգացման նպատակով ՌԴ-ի հետ համագործակցության մասին

capture_136-770x_

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավանություն է տվել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մասին համաձայնագրին, երեքշաբթի հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով տարանցիկ բեռնափոխադրումների զարգացման նպատակով Ադրբեջանի կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագրի հաստատման մասին», – ասվում է հաղորդագրության մեջ:

Այս համաձայնագրի նպատակը, որը սահմանում է երկաթուղային ենթակառուցվածքների և տարանցիկ փոխադրումների զարգացման ոլորտում համագործակցության պայմանները, տրանսպորտային կապերի արդյունավետության բարձրացումն է և «Հյուսիս-Հարավ»-ի արևմտյան երթուղու ներուժի բարձրացումը։

Համաձայնագիրը կխթանի երկաթուղով բեռնափոխադրումների ծավալների ավելացումը և կապահովի երթևեկության ծավալների աճի տեմպերի և երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի զարգացման միջև հավասարակշռությունը։