61-ամյա բնակիչը 35-ամյա որդու հետ կացնով սպանել են 65-ամյա համաքաղաքացու կողմից խնամվող երկու շան
![timthumb_10-770x_](http://norlur.am/wp-content/uploads/2025/02/timthumb_10-770x_.jpg)
Փետրվարի 9-ին ահազանգով Էջմիածին քաղաքի Միչուրինի փողոցի հասցեներից մեկը մեկնած Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 19.10-ի սահմաններում Պետրոզավոդսկի փողոցի 61-ամյա բնակիչը 35-ամյա որդու հետ կացնով սպանել են 65-ամյա համաքաղաքացու կողմից խնամվող երկու շներին, ապա տեղափոխել «Հուշարձաններ» կոչվող տարածք ու թաքցրել: Հայտնում են ՀՀ ԳՆԳ ոստիկանությունից:
65-ամյա կնոջից ընդունվել է հաղորդում:
Հայր և որդի կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: