Փետրվարի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 8 հարց
![S51h0TJ2wkZ2UPsvqad1fXxzwUkghFlZbfvEBE36](http://norlur.am/wp-content/uploads/2025/02/S51h0TJ2wkZ2UPsvqad1fXxzwUkghFlZbfvEBE36.jpg)
Փետրվարի 10-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Քննարկվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Մինչ նախագծերի հաստատվելը` Ֆինանսավարկային եւ բյուջետայի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի առաջարկով հերթական նիստերի օրակարգ չի ընդգրկվել Կառավարության հեղինակած «Պետական վերհսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը, իսկ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի առաջարկով` պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը:
Սահմանվել են հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունն ու տեւողությունը:
Փետրվարի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 8 հարց:
Փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2017 եւ 2021 թվականների որոշումներում:
ԱԺ խորհրդի համապատասխան որոշման մեջ լրացմամբ նախատեսվում է ստեղծել Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ։