Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
![ccc4119d6ada266bc13657ce3312775a-m-770x_](http://norlur.am/wp-content/uploads/2025/02/ccc4119d6ada266bc13657ce3312775a-m-770x_.jpg)
Երևան քաղաքում՝
Փետրվարի 11-12-ին, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ին, 15- ի գիշերը սպասվում է ձյուն։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Քամին հարավարևելյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 11-ի գիշերը կնվազի ևս 3-5 աստիճանով։