Լոռիում շնակռիվ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին
![58-1-900x500](http://norlur.am/wp-content/uploads/2025/02/58-1-900x500-1.jpg)
Լոռու մարզի պարեկները փետրվարի 8-ին ծառայության ժամանակ Ստեփանավանից Տաշիր տանող ճանապարհահատվածում նկատել են հավաքված մարդկանց: Մոտենալով՝ պարզել են, որ շներ են կռվեցնում: Պարեկները երկու քաղաքացու տեղափոխել են Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Պարզվել է, որ շների տերերը Վանաձոր քաղաքի՝ 30-ամյա և Ստեփանավան քաղաքի՝ 37-ամյա բնակիչներ են: Նրանք հայտնել են, որ նշված վայրում շնակռիվը կազմակերպել են իրենք:
Շների վրա արնանման հետքեր կային:
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ստեփանավանի քննչական բաժին: