ԶՊՄԿ-ում գործադուլն ավարտված է․ աշխատավարձերի և մնացած խնդիրների հետ կապված հարցերը լուծվելու են․ Վահե Մխիթարյան (տեսանյութ)
![mycollages-1_16-770x_](http://norlur.am/wp-content/uploads/2025/02/mycollages-1_16-770x_.jpg)
ԶՊՄԿ-ում գործադուլն ավարտված է, կոմբինատը վաղվանից կվերսկսի իր աշխատանքային ռեժիմը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։
«Տնօրինության հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել աշխատավարձերի բարձրացման, բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ հետապնդումների բացառման, բողոքի ակցիաներին մասնակցած և աշխատանքից ազատված 8 անձանց՝ աշխատանքի վերադառնալու հարցերի, տնօրինության հետ երկխոսության և մի շարք այլ հարցերի հետ կապված»,- ասել է Մխիթարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․