Ոչ ոք չի կարող Գազայից տեղահանել պաղեստինցիներին. Էրդողանը՝ Թրամփին

6666666-770x_

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աթաթուրքի օդանավակայանի «Devlet Konukevi»-ում (թարգմ. պետական հյուրատուն) մամուլի ասուլիս է տվել: Այս մասին գրում ermenihaber.am-ը:

Ասուլիսի ընթացքում նա անդրադարձել է մի շարք օրակարգային հարցերի, առավելապես անդրադարձը Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողությունն ամերիկյան կողմի ձեռքը վերցնելու և այնտեղի բնակիչներին ժամանակավորապես տեղափոխելու մասին հայտարարություններին ի պատասխան՝ Թուրքիայի առաջնորդը մասնավորապես ասել է. «Ոչ ոք բավարար ուժ չունի Գազայի բնակիչներին հազարավոր տարիներ իրենց պատկանող հավիտենական հայրենիքից հանելու համար: Գազայի հատվածով, Արևմտյան Ափով և Արևելյան Երուսաղեմով Պաղեստինը պաղեստինցիներինն է»: