Անջատում ենք բոլոր ՀԴՄ-ները, մինչև մեր հարցին լուծում չտան. տնտեսվարող
![screenshot-4_42-770x_](http://norlur.am/wp-content/uploads/2025/02/screenshot-4_42-770x_.jpg)
Ես առաջարկում եմ հետևյալը՝ անջատում ենք բոլոր ՀԴՄ-ները: Այս մասին կառավարության շենքի դիմաց ասաց հարկային փոփոխությունների դեմ բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողներից մեկը:
Չենք աշխատում, մինչև կառավարությունն այս հարցին լուծում չտա:
Հիշեցնենք, որ կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիան են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները: Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետեւանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։ Մասնավորապես, շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս: