Քաղաքային իշխանությունը՝ կոալիցիոն երկյակով, այլևս հավատ չի ներշնչում, անհրաժեշտ է հասնել արտահերթ ընտրությունների․ Սուրեն Սուրենյանց

56374470-770x-770x_

Քաղաքային իշխանությունը՝ կոալիցիոն երկյակով, այլևս հավատ չի ներշնչում, անհրաժեշտ է հասնել ավագանու արտահերթ ընտրությունների։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը․

«Քաղաքական լուծումը՝ Երևանի ավագանու նոր ընտրություններ

Մարզերից Երևան եկող ավտոբուսներն այսուհետ երթը կավարտեն ավտոկայարաններում, Երևանով չեն երթևեկի: Նշված ավտոբուսների մուտքը մայրաքաղաք կսահմանափակվի։

Կարծես, քաղաքապետարանը նման նախաձեռնությամբ է հանդես եկել, իսկ սա նշանակում է՝ տրանսպորտի թանկացումն իրենց մաշկի վրա ավելի շատ զգալու է մարզերի բնակչությունը, առնվազն ամեն օր Երևան գործի կամ դասի եկող մարդիկ:

Երբ իշխանությունները տեղի տվեցին հասարակության ճնշմանը ու 150 դրամի փոխզիջմանը գնացին, ակնհայտ էր, որ ժողովրդի գրպանը մտնելու այլ մեխանիզմներ են մշակելու:

Քաղաքային այս իշխանությունը՝ կոալիցիոն երկյակով, այլևս հավատ չի ներշնչում ու անհրաժեշտ է հասնել մի իրավիճակի, երբ ընդդիմադիր ուժերի կոնսենսուսը դառնա Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների պահանջը:

Սա է քաղաքական լուծումը, մնացած պարագաներում՝ պատճառը թողած, ստիպված ենք լինելու պայքարել հետևանքների դեմ»,-գրել է նա։