cropped-cropped-IMG_3536.png

ԶՊՄԿ-ի գործադուլավորները պնդում են, որ քաղաքական ուժերի հետ կապ չունեն, և սպառնшլիքների լեզվով հարցը չի լուծվելու. Hetq.am

l-xbqtqkqzyl-770x_

Երեկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ընկերությունն սկսել է անօրինական գործողությունների եւ արտադրության սաբոտաժը հրահրող եւ կազմակերպով մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները: Այս մասին գրում է Hetq.am-ը։

Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել 8 աշխատակցի: Համաձայն ընկերության հաղորդագրության՝ նշված անձինք այլևս ԶՊՄԿ-ի աշխատակից չեն, և նրանց հայտարարությունները կրում են մասնավոր բնույթ:

Ազատված 8 աշխատակիցների թվում են Վահե Մխիթարյանն ու Շավարշ Մարգարյանը, որոնք գործադուլի համակարգող խորհրդի անդամներ են:

Երկուսն էլ աշխատանքից ազատման մասին տեղեկացել են ԶՊՄԿ-ի պաշտոնական կայքից: Շավարշ Մարգարյանը նշում է, որ իրեն նաև ծանուցում է եկել, որին դեռ չի ծանոթացել:

Թե ինչու հարյուրավոր գործադուլավորներից հենց իրենց են ազատել աշխատանքից, Վահե Մխիթարյանը պատասխանում է, որ հարցի հասցեատերն ինքը չէ, այլ ԶՊՄԿ-ն, բայց նկատում է, որ նշված 8 հոգուց 4-ը գործադուլը համակարգող խորհրդի անդամներ են:

Շավարշ Մարգարյանի դիտարկմամբ՝ այդ 8 հոգուց 4-ին մեդիադաշտում փորձել են քաղաքականապես պիտակավորել, ինչն էլ, հնարավոր է, դարձել է ազատման պատճառ: «Հետքի» զրուցակիցն ասում է, որ ԶՊՄԿ-ն մեդիատիրույթում ձևավորում է դիրքորոշում, թե բողոքի ակցիայի կազմակերպիչները քաղաքական նպատակներ են հետապնդում, ինչն իրականությանը չի համապատասխանում: Գործադուլի մասնակցի փոխանցմամբ՝ իրենց քայլն ի սկզբանե կապ չի ունեցել և հիմա էլ չունի քաղաքական ուժերի հետ:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ԶՊՄԿ-ի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են սկսել աշխատավարձերի բարձրացման և աշխատանքային պայմանների բարելավման համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։