Որոշ ուղևորներ խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով  փորձել են տրանսպորտում  անկանխիկ վճարումներ իրականացնել: Այս մասին տեղեկանում ենք  Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանի գրառումից:

«Հասարակական տրանսպորտի վճարից խուսափելու ինքնատիպ լուծում են գտել մեր ուղևորները։

Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել

Կերած-խմածներդ անուշ լինի, բայց վճարումը կամ բանկային քարտով, կամ տրանսպորտային քարտով, կամ TelCell հավելվածով, կամ TelCell տերմինալի միջոցով ձեռք բերված QR-ով»,- գրել է նա:

Возможно, это изображение отрывной талон и текст