Այսօր Տրոեկուրովսկոյե գերեզմանատանը տեղի է ունեցել «Ալ Առագաստներ» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունից սպանված «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի հուղարկավորության արարողությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Գերեզմանոցում և դրա շրջակայքում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են, տեղում հերթապահում են Ռուսաստանի ազգային գվարդիայի սպաները։
Հիշեցնենք, որ Սարգսյանը մահացել է փետրվարի 3-ին, «Ալ Առագաստներ» բնակելի համալիրում պայթուցիկ սարքի գործարկումից հետո, որը տեղադրված է եղել շենքի վերելակի նախասրահում։