Թարմ քամած հյութերի դիետան կարող է վնասակար լինել առողջության համար, ուստի դրանք հարմար չեն պահքի օրերին որպես սննդի փոխարինող։ Այս մասին kp.ru-ին ասել է բժշկական գիտությունների դոկտոր, էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան։
Նա նշել է, որ ըմպելիքը գրեթե չի պարունակում բջջանյութ, որը կարող է կերակրել օրգանիզմում առկա օգտակար բակտերիաներին, որոնք անհրաժեշտ են բորբոքման դեմ պայքարելու համար: Այնուամենայնիվ, այն պարունակում է մեծ քանակությամբ շաքար։
«Վնասակար բակտերիաները սնվում են այս ածխաջրերով և արագորեն բազմանում են, քանի որ մարմինը չունի բավարար հակաբորբոքային միացություններ դրանց դեմ պայքարելու համար: Բացի այդ, բջջանյութի պակասը կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարումների, իմունիտետի թուլացման ու նույնիսկ մտավոր խնդիրների։ Իսկ ավելորդ ածխաջրերը նույնպես նպաստում են ճարպային հյուսվածքի կուտակմանը», – զգուշացրել է Պավլովան:
Հյուսիսարևմտյան համալսարանի (ԱՄՆ) գիտնականները նախկինում հաստատել էին, որ սնունդը հյութերով փոխարինելը կարող է փոփոխություններ առաջացնել աղիների և բերանի խոռոչի բակտերիաների բաղադրության մեջ, ինչը կապված է բորբոքային պրոցեսների հետ։ Բացի այդ, վատ սնուցման հետ կապված աղիքային և բերանի խոռոչի բակտերիաների բաղադրության բացասական փոփոխությունները կարող են ճանաչողական ֆունկցիայի նվազման պատճառ դառնալ։