Երեկ ձերբակալված 8 անձանցից չորսի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բոլորն են բավարարվել են: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Նրա փոխանցմամբ՝ կալանավորված 4 անձանցից 2-ը քաղաքապետարանի պաշտոնյաներն են:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ  ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով։