Հայաստանում շարունակվում են շրջանառվել  Գրիպ Ա տեսակի  H1pdm09 ենթատեսակի հարուցիչները։ Այլ շնչառական վարակներից՝ ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

2025թ-ի թվականի 5-րդ շաբաթվա (27.01-02.02.2025թթ) ընթացքում ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել  սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն:

Ըստ մարզերի պատկերը հետևյալն է՝ Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում արձանագրվել է ակտիվության բարձր ինտենսիվություն, Գեղարքունիքի, Լոռու,  Շիրակի, Արմավիրի,Վայոց Ձորի, մարզերում և Երևան քազաքում արձանագրվել է  ինտենսիվության միջին ակտիվություն, իսկ Արմավիրի և Սյունիքի մարզերում՝ ցածր ակտիվություն:

Նշված ժամանակահատվածում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել են 9105 պացիենտ, (հիվանդացության ցուցանիշը կազմել է՝ 307․3), նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածում արձանագրված թվով 10033 դեպքերի (հիվանդացության ցուցանիշն ըստ 100000 բնակչի 338․7) համեմատ ևս ցածր է՝ 1.1 անգամ։ Ընդհանուր դեպքերի 74.7%-ը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում։