1 զnհ, 1 վիրավnր, կրակnցներից տուժածները Մերձավանի ղեկավարի հարազատներն են. նոր մանրամասներ Shamshyan-ից

image_750x_67a32ea43db19

Այսօր՝ փետրվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:30-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները Մերձավան վարչական բնակավայրի՝ ժողովրդին հայտնի «պոչտայի» հարևանությամբ գտնվող հատվածում հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ, գնդակի մնացորդներ, թիթեղյա պարսպի և հարևանությամբ գտնվող վարավիրանոցի ապակու և պատի վրա կրակոցի հետքեր:

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցների արդյունքում Գրիգոր Օհանյանը մահացել է, իսկ Սերգեյ Նալբանդյանը վիրավորվել:

Այս պահին պարզվում է՝ մահացածը կրակոցի՞, թե սուր, կտրող ծակող առարկայի հարվածից է մահացել, ինչպես նաև վիրավորը ինչ հանգամաբքնեւոմ է վիրավորում ստացել:
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» և «սպանության փորձ»-ի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սպանվածը Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան վարչական բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանի ազգականն է, իսկ վիրավորը՝ ընկերը: