Ռուսաստանը ողջունում է Թրամփի խոսքերն այն մասին, որ Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելը սխալ էր, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Առաջին անգամ ՆԱՏՕ-ի խնդիրը բացահայտվեց որպես մի բան, որը Միացյալ Նահանգները պատրաստ է լրջորեն քննարկել: ԱՄՆ-ն, իհարկե, կորոշի, թե ինչպիսին կլինի Արևմուտքի դիրքորոշումը»,- նշել է Լավրովը Մոսկվայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ կլոր սեղանի ժամանակ։