Այսօր «Հրապարակ» օրաթերթում լույս տեսած «Աղազարյանի ավագ որդին դուրս է եկել ՀՅԴ-ից և միացել հորը» վերնագրով հոդվածի  վերաբերյալ հարկ ենք համարում պարզաբանել, որ Հովիկ Աղազարյանի ավագ որդին՝ Իվան Աղազարյանը, ՀՅԴ շարքերից դուրս է եկել դեռևս 2020 թվականին, այնուհետև անդամակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ-ն:

«Տպավորությունը, թե Իվան Աղազարյանը մինչ օրս եղել է ՀՅԴ անդամ, չի համապատասխանում իրականությանը։ Խնդրում ենք հոդվածը տարածած բոլոր լրատվամիջոցներին համապատասխան ուղղում կատարել վերնագրում»,- նշված է հաղորդագրության մեջ: